
Մամլո Հայտարարություն
Չորեքշաբթի ապրիլի 28-ին Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդի հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Շվեդիայի Ռիգսդագի կողմից Հայոց Ցեղասպանության իրողության ճանաչման գործընթացի մասին եւ վարչապետին է հանձնվել այդ գործընթացի ու դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ ԵՀՀ-ի նամակը:
Կարո Հակոբյանը վարչապետին նաեւ ներկայացրել է Եվրոպայի Հայերի Համագումարի գործունեության մասին հակիրճ պատկեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, պրն Հակոբյանը հանդիպել էր նաեւ ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունների` Շվեդիայի Սոցիալ դեմոկրատ կուսակցության եւ Ձախ կուսակցության առաջնորդների հետ, որոնք հիմնական դերակարատություն ունեցան Ռիգսդագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում:
Կից հանրության ենք ներկայացնում ԵՀՀ-ի նամակն ուղղված Շվեդիայի վարչապետին:
29 ապրիլ 2010 թ.
Եվրոպաի Հայկական Համագումար
Մամլո գրասենյակ
Leave a Reply