
Ապրիլի 29-ին, հայաստանյան լրատվական մի քանի կայքէջեր հրապարակելով Աշոտ Գրիգորյանի նամակն ուղված ՀՀ–ի նախագահին, շփոթել եւ նրան ներկայացրել են իբրեւ Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ-AAE) ներկայացուցիչ` օգտագործելով ԵՀՀ–ի լոգոն ու ԵՀՀ–ի նախագահ Կարո Հակոբյանի նկարը:
Տեղեկացնում ենք եւ ուղղում, որ ՀՀ քաղաքացի պրն Ա. Գրիգորյանը ոչ մի կապ չի ունեցել եւ չունի ԵՀՀ–ի հետ, ինչպես նաեւ նրա ներկայացրած տեսակետներն ու առաջ քաշած հարցադրումները չեն համապատասխանում ԵՀՀ–ի մոտեցումներին:
29 ապրիլ 2010 թ.
Եվրոպաի Հայկական Համագումար
Մամլո գրասենյակ
Leave a Reply