December 5, 2022

Ցեղասպանությունը ճանաչելու կոչ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ շրջանառության է դրվել մի փաստաթուղթ, որը կոչ է անում ԵԽԽՎ պատվիրակներին քայլեր ձեռնարկել 1915թ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Կոչ է արվում «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր 20-րդ դարի սկզբին հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, որը կնպաստի նաեւ Թուրքիայի իշխանությունների կողմից` մարդկության դեմ ուղղված այս նողկալի հանցագործության ճանաչմանը, ինչն էլ կխթանի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը եւ կնպաստի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը»:

Գրավոր հայտարարությունը, բացի հայաստանյան պատվիրակության 5 անդամներից, ստորագրել են եւս 21 պատվիրակներ: Նրանք տարբեր երկրների, ինչպես օրինակ` Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ավստրիայի, նաեւ Մեծ Բրիտանիայի (Curtis-Thomas Claire) պատգամավորներ են:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4