
Հոլանդիայի Աշխատանքի կուսակցությունը (PvdA) հունիսի 9-ին անցկացվելիք վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածուներին ներկայացրել է Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցության բանակցությունների գործընթացում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին օրինագիծ:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» թերթը, PvdA-ն հայկական օրինագիծն աջակցության համար ներկայացրել է նաեւ ազգությամբ թուրք թեկնածուներին: Թեկնածուներին հղած էլեկտրոնային նամակում կուսակցությունը հայտնել է, որ օրենսդրական առաջարկության մերժումը խոչընդոտ կստեղծի նրանց թեկնածությանը: Ազգությամբ թուրք թեկնածուներից PvdA-ի 70 հոգանոց ընտրական ցուցակի 2-րդ շարքում Նեբահաթ Ալբայրաքն է, 25-րդում` Մեթին Չելիքը, 46-րդում` Քեքլիկ Յուջելը, 62-րդում` Գյուլհան Աքդեմիրը: Օրինագծի նախագիծն արդեն ընդունվել է կուսակցության համագումարում:
armtown.com
photo by nu.pvda.nl
Leave a Reply