June 26, 2022

Ադրբեջանում ևս 7 լրագրող է ձերբակալվել

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել հավաքներ կազմակերպելու իրավունքը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Գործակալությունը հայտնում է, որ միջազգային կազմակերպության հայտարարությունը, հիմնականում, կապված է երկուշաբթի օրը տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների հետ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը, կուսակցությունների «Ազադլիգ» դաշինքը հանրահավաք էր կազմակերպել Բաքվի քաղաքապետարանի առջև: Սակայն շատ չանցած, ոստիկանները հանրահավաքը կոպտորեն ցրել էին, իսկ մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառել: Ականատեսների վկայությամբ մոտ 80 մարդ է ձերբակալվել:

panorama.am

photo by   amnesty-international

Amnesty International կազմակերպության Եվրոպայի և Կնետրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Գալյա Գովանը նշել է, որ խաղաղ հանրահավաքների ցրումով իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ երկրում այլակարծություն չկա: Ընդ որում՝ բռնության ենթարկված ցուցարարների թվում կան մի շարք լրագրողներ, որոնց ձեռքից ոստիկանները խլել են տեսախցիկները և ջարդել: Ձերբակալված լրագրողների թիվը հասնում է 7-ի:

Amnesty International միջազգային կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ստանձնած պարտավորթւուններին համահունչ` ապահովել ազատ հավաքների իրավունքը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4