December 5, 2022

Հայոց ցեղասպանության հարցը ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգ

12 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ քիչ առաջ Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին հարցը ընդգրկվել է խորհրդարանի օրակարգ: Այդ մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում տեղեկացրեց իսրայելագետ Արտակ Գրիգորյանը:

Իսրայելի խորհրդարանում պրոհայկական դիրքորոշում ունեցող Խաիմ Օրոն շուրջ 15 րոպե ներկայացրել է հարցը, իսկ քննարկումը շարունակվել է 25 րոպե: Արտակ Գրիգորյանը առաջընթաց է համարում այն, որ հարցի քննարկումն այդքան երկար է տևել:

«Բավականին բուռն քննարկում է եղել, հայանպաստ լուրջ դիրքորոշումներ են արտահայտվել, որոնք նախկինում այդքան շատ չեն եղել: Բնականաբար, եղել են նաև դեմ ելույթներ»,- Իսրայելից ստացած տեղեկությունները մեզ փոխանցեց Արտակ Գրիգորյանը:

Նա, սակայն, դժվարացավ ասել, թե մասնավորապես, գլխամասային որ հանձնաժողովը կներկայացնի հարցը խորհրդարանում: «Առաջիկա երկու շաբաթների ընթացքում այդ հարցը կորոշվի Կնեսետի ղեկավարության կողմից»,- հավելեց մեր զրուցակիցը` նկատելով, որ Իսրայելում գործընթացն սկսում է աշխուժանալ: Մեր զրուցակիցը նաև դժվարացավ ասել, թե խորհրդարանի ընդհանուր նիստում ե՞րբ կքննարկվի հարցը:

Տեղեկացանք նաև, որ կառավարությունը, ինչպես միշտ, դեմ է դուրս եկել քննարկվող հարցին:

panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4