January 17, 2021

Բողոքի ցույց է անցկացվել Համբուրգի թուրքական հյուպատոսարանի առջեւ

ՀԱՄԲՈՒՐԳ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին «Կիլիկիա» երիտասարդական միության նախաձեռնությամբ բողոքի լուռ ցույց է տեղի ունեցել Համբուրգում թուրքական հյուպատոսարանի առջեւ: Այս մասին տեղեկացնում է araxmag.blog.spot կայքէջը` վկայակոչելով Եվրոպայի հայերի համագումարի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Միջոցառումներ են տեղի ունեցել Համբուրգի մայր տաճարում. հայ եւ ասորի հոգեւորականների համատեղ մատուցած հոգեհանգստի արարողությունից հետո հայ-ասորական բազմամարդ հավաք է անցկացվել, որի ընթացքում ելույթ են ունեցել գիտական եւ քաղաքական հայտնի դեմքեր: «Գայանե» երգչախումբը հանդես է եկել կոմիտասյան կատարումներով: Վերջում եզրափակիչ խոսքով հանդես է եկել Թորոս Սարյանը, ով իր ելույթն ավարտել է «Շնորհակալություն Համբուրգ» խոսքերով: Միջոցառումներին մասնակցել է թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Հալիլ Բերկթայը, ով Համբուրգի համալսարանում ելույթ է ունեցել ցեղասպանության դատապարտմամբ: Ցեղասպանության 95-ամյակի Համբուրգյան միջոցառումները հովանավորվել են Եվրոպայի հայերի համագումարի կողմից:

poat photo by AAE

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4