September 22, 2021

Հայաստանի պետական պարտքը հատել է 3 մլրդ դոլարի սահմանագիծը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հղում անելով ֆինանսների նախարարությանը, տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին պարտքը 2010 թ. հուլիսի դրությամբ հասել է 3 մլրդ դոլարի։ 2009 թ. վերջի համեմատ պետական պարտքն ավելացել է 2 տոկոսով։

ՀՀ պետական պարտքից 2,5 մլրդ դոլարը (82,8 տոկոսը) բաժին է ընկնում կառավարությանը, իսկ 520 մլն դոլարը (17,2 տոկոսը)՝ Կենտրոնական բանկին։

Հայաստանի խոշորագույն վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային ընկերակցությունը, որին մեր երկիրը պարտք է 1,1 մլրդ դոլար կամ ընդհանուր պարտքի 36,5 տոկոսը։

Արժույթի միջազգային հիմնադրամը մեր վարկատուների շարքում երկրորդն է՝ 640 մլն դոլար կամ ընդհանուր պարտքի 21,2 տոկոսը։

Ռուսաստանին ՀՀ կառավարությունը պարտք է 500 մլն դոլար, որը ընդհանուր պարտքի 16,5 տոկոսն է։

Հայաստանի խոշոր վարկատուներ են հանդիսանում նաեւ Ճապոնիան՝ 331 մլն դոլար, Ասիական զարգացման բանկը՝ 131 մլն դոլար, Գերմանիան՝ 121 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը՝ 58,5 մլն դոլար, ԱՄՆ-ը՝ 33 մլն դոլար, ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամը՝ 28 մլն դոլար։

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4