
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հանդես է եկել մամուլի ասուլիսով եւ անդրադարձել վերջին շրջանի Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ դեսպան Թանը նշել է, թե Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի համաժովին մասնակցելու են նաեւ Թուրքիայի նախագահը եւ արտգործնախարարը։ Նամըք Թանն անդրադարձել է վերջին շրջանում ԱՄՆ Կոնգրեսում առկա հակաթուրքական մթնոլորտին եւ պնդել, որ իրենք ամեն ինչ անում են այն փոխելու համար, որի ապացույցներից էր վերջերս Թուրքիայի ԱԳՆ գլխավոր խորհրդականի գլխավորած պատվիրակության այցն ԱՄՆ։
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները դեռեւս սեղանին են եւ հավելել, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի Հայաստանի ղեկավարության մոտ բարձրացնի իր վստահությունը:
NEWS.am
Leave a Reply