September 22, 2021

Հայաստան-Իրան երկաթուղի կկառուցվի. Սերժ Սարգսյան

Հայաստանի տրանսպորտային համակարգը զարգացնելու որոշակի ծրագիր կա: Այս մասին այսօր ասել է Սերժ Սարգսյանը՝ ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին մեդալների և պարգևների հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ժամանակ պատասխանելով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետ ընդունված ուսանողի հարցին, թե տրանսպորտային համակարգի զարգացման առումով ի՞նչ նախագծեր կան։

«Վստահ եմ` մինչև մասնագիտություն ձեռք բերես, մենք արդեն ունենալու ենք նաև հաղորդակցման լուրջ ուղիներ մեր հարևանների հետ: Հիմա ցանկանում ենք, որպեսզի հյուսիս-հարավ ճանապարհ կառուցվի: Ինչ վերաբերում է տրանսպորտը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելուն` այդ ծրագիրն արդեն սկսել ենք իրականացնել և, ամենայն հավանականությամբ, գարնանն արդեն կսկսվեն աշխատանքները: Միջոցները կան, նախագծերն արվում են: Եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն մրցույթ է հայտարարվել, կամ մոտ ժամանակներս կհայտարարվի: Երկաթուղային տրանսպորտի հետ կապված, ցանկանում ենք այդպիսի մի ծրագիր իրականացնել և երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այստեղ բավականին աշխատանք կատարված է, և մեր երկրի համար այս չափազանց կարևոր ծրագիրն իրականացնելու ենք: Մենք մեծ կարիք ունենք ժամանակակից չափանիշներին համապատասխան որակյալ մասնագետների: Հույս ունեմ, որ դու և քո ընկերներն այդ բացը լրացնելու եք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4