September 23, 2021

Է. Շևարնաձե. Վրաստանում հնարավոր է սով սկսվի

Վրաստանում 10-15 %-ով բարձրացել են հացի գները: Ինչպես նաև` թանկացել են առաջին անհրաժեշտության այլ մթերքներ: Այս մասին հաղորդում է Abc.az էլեկտրոնային պարբերականը:

Հացի թանկացումը Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շևարնաձեն համարել է աղետալի:

«Կառավարությունը պարտավոր է կասեցնել գնաճը, այլապես կարող է սով սկսվել: Երբ մարդիկ չունեն հացի փող, տեղի են ունենում հեղափոխություններ»,- հայտարարել է Շևարնաձեն:

Նախկին նախագահը նաև նշել է, որ Վրաստանի արտաքին պարտքը, որն արդեն հատել է 7 միլիարդ դոլարի սահմանը, նույնպես աղետալի է:

 Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4