September 23, 2021

Միշել Պլատինին կժամանի Երևան

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա նորակառույց Ֆուտբոլի ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 1-ին Հայաստան կժամանի ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունը` ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի գլխավորությամբ: Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 16:00-ին, Ավան, Աճառյան փ. 35/31 հասցեով: ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ նախագահների համատեղ մամուլի ասուլիսը տեղի կունենա Ֆուտբոլի ակադեմիայի շենքում, ժամը 17:00-ին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարությունից, այս միջոցառմանը ներկա է գտնվելու նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
 

Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4