June 26, 2022

«Ժառանգություն». Հեղափոխություն անելն ու անօրինական իշխանություներից ազատվելը հայ ազգի իրավունքն է

Ակնհայտ է, որ ցանկացած հեղափոխություն օրորոցում խեղդելու պատրաստ ոստիկանապետը ներկայացնում է բռնապետական իշխանավորների եւ կարգերի շահերը։ Նման հայտարարությամբ այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխության ցանկացած փորձ կճնշվի հենց օրորոցում։

Նշելով, որ ոստիկանությունը խոստովանում է, որ կոչված է պաշտպանելու վարչակազմին՝ նա նկատել է, որ այդ կառույցը վարչակազմին պաշտպանելու համար կանգ չի առնում նաեւ մարդկային կյանքեր զոհաբերելու առաջ:

«Մենք ոչ միայն ականատես ենք ՀՀ ոստիկանապետի կողմից բռնության հրապարակային կոչերի, այլ նաեւ ականատես ենք, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները հարձակվում խաղաղ ցուցարարների վրա։ Նաեւ պարբերաբար տեղեկանում ենք ոստիկանության կողմից թե՛ փողոցներում, եւ թե՛ ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիներին խոշտանգելու կամ սպանելու մասին»,-նշել է Փոստանջյանը։

Ամփոփելով՝ «Ժառանգության» պատգամավորն ընդգծել է, որ հեղափոխություն անելը, ընդվզելն ու անօրինական իշխանություներից ազատվելը հայ ազգի իրավունքն է:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4