
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Հրանտ Դինքի սպանության հանգամանքները խորհրդարանում ուսումնասիրելու նախագիծ է պատրաստել:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` իշխող կուսակցության նախագծի ընդունման պարագայում, Թուրքիայի խորհրդարանը կսկսի ուսումնասիրել 2007-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:
Ներկայումս Դինքի սպանության գործով մեղադրվում են սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը, վերջինիս հրահանգավորած Յասին Հայալը եւ Էրհան Թունջելը: Սակայն Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են երեւան հանել սպանության ետեւում կանգնած իրական դեմքերին:
Բացի այդ, ուսումնասիրություններ են կատարվում նաեւ «Վանդակ» գործողությունների նախագծի եւ «Էրգենեկոնի» գործերի հետ Դինքի սպանության կապը ապացուցելու ուղղությամբ:
NEWS.am
Leave a Reply