October 2, 2023

«ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ ԿԵՐՏԵՆՔ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»

Սիրելի Ժողովուրդ
Սույն գրությամբ փորձելու եմ համառոտ կերպով մի շարք պարզաբանումներ անել ընտրության հիմնական 2 մրցակից խմբերի մասին։
«Կայուն Համայնք»-ի անվան ներքո աշխատող ուժը , տասնյակ տարիներ է , որ Պատգամավորական Ժողովում բացարձակ մեծամասնություն ունենալով հանդերձ, համայնքում դրական փոփոխություններ չի առաջացրել , և դրա համար որպես պատճառ կա ընդամենը 3 տարբերակ՝
1-Կամեցել են բայց չեն կարողացել
2-Կարողացել են սակայն չեն կամեցել
3-Ոչ կամքն են ունեցել և ոչ էլ կարողությունը
Արդյունքում ունեցել ենք ոչ թե կայուն՝ տեղից չշարժվող , այլ չզարգացող և անկում ապրող համայնք ։ Հետևաբար եկեք այս անգամ մերժելով «Կայուն Համայնք»-ի կամազուրկ կամ անկարող թեկնածուներին , մեր համայնքային հարցերի և խնդիրների տնորինումը հիմնովին հանձնենք ավելի առողջ մտքերի տեր մարդկանց։
Այս ընտրություններում մրցակցող հիմնական ուժը «Միասնության Դաշինք»-ն է , որը կազմված լինելով տարբեր տեսակետներ ունեցող անձերից և կառույցներից , ունի ռեալ ծրագիր , համայնքում բարեփոխումներ կատարելու համար։
«Միասնության Դաշինք»-ը միակ ուժն է , որ ունի և կամք և կարողություն և խոհեմություն և համարձակություն բոլոր մարտահրավերներին հնարավոր լուծումներ առաջարկելու և գործադրելու համար: Իհարկե այս բոլոր աշխատանքներում «Միասնության Դաշինքը» ներգրավելու է բոլոր կարող և կամավոր անձանց։
Սիրելի հայրենակիցներ , ամեն քաղաքամասում «Միասնության Դաշինք»-ի թեկնածուների լիակազմ ցանկին ձայն տալով , իրականացնենք մեր համայնքում , զարգացում գրանցելու երազանքը։ Որպեսզի այս առիթը ձեռքից չգնա , պիտի կատարյալ աշխուժ մթնոլորտ ստեղծել բոլորիս ընտանիքներում , ընկերական շրջապատում և սոցցանցերում։ Հավատացեք , հաջողությունը մեզ հետ է , եթե ակտիվանանք ։ Երբեք ուշ չի։ Եկեք «ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ ԿԵՐՏԵՆՔ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4