
Խոր վշտով տեղեկացանք հայ մշակույթի ու հայոց լեզվի անխոնջ մշակներից ու պատնեշում ամուր կանգնած ազգային–հասարակական գործիչներից եւս մեկի՝ բեռլինաբնակ մեր հայրենակցուհի Տիկին Երանուհի Հարթման Գալաճյանի ի ցավալի մահը:
Երանուհին ծնվել է 1938 թվականին Երուսաղեմում: Նա անդամն էր Խաչատրյան (Օհան եւ Նարեկ Դուրյան, պրոֆեսոր Հայկ Խաչատրյան) եւ Գալաճյան արվեստագետ գերդաստանի, եւ իր ողջ գիտակցական կյանքը, որպես սրտացավ ուսուցչուհի եւ հասարակական գործիչ նվիրեց սփյուռքյան իրականության մեջ հայ մշակույթի ու լեզվի տարածմանը:
Ընտանիքով Երուսաղեմից տեղափոխվեցին Ամման, ապա Բեյրութ եւ վերջում տիկին Երանուհին ամուսնու՝ Գյունթեր Հարթմանի հետ հաստատվեց Բեռլինում եւ մինչեւ իր կյանքի վերջին տարիները, երբ արդեն առողջությունը դավաճանում էր՝ շարունակեց աշխատել ազգային–հասարակական տարբեր կառույցներում, հատկապես երիտասարդ սերնդի դաստիարակությամբ՝ ստանձնելով պատասխանատու պարտականություններ:
Եվրոպայի հայերի համագումարը իր խորին ցավակցությունն է հայտնում նրա զավակներին, հարազատներին եւ նրան ճանաչող բոլոր հայրենակիցներին:
Եվրոպայի հայերի համագումար
22 հուլիս 2021
Leave a Reply