September 24, 2023

Կյանքից հեռացավ Ջիվան Գասպարյանը: Դուդուկի անզուգական վարպետը, աշխարհահռչակ արվեստագետը եւ ՄԵԾ հայը: Պարծանքի ու մեծարանքի խոսքեր նրա մասին շատ է ասվել ու գրվել:

Մեզ այսօր համակել է այդ մեծ կորստի վիշտը: Նա կյանքից հեռացավ 92 տարեկան հասակում:

Ջիվան Գասպարյանը իր ողջ կյանքը նվիրեց արվեստին, երաժշտությանը, դուդուկին… ու ծառայեց ոչ միայն իր ազգին ու իր ժողովրդին, այլ ողջ մարդկությանը:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր ցավակցությունն է հայտնում այս մեծ ու աննման  մարդու հարազատներին, ընկերներին եւ ողջ հայ ժողովրդին:

Դուդուկի երկնային մեղեդին թող իր հետ լինի հավիտյանս հավիտենից:

Եվրոպայի Հայերի Համագումար

6 հուլիս 2021

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4