November 29, 2023

Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կամաարտահայտությամբ կատարեց ազատ եւ արդար ընտրություն:

Եվրոպայի Հայերի Համագումարը շնորհավորում է հայ ժողովրդին իր աներկբա որոշման համար, ապա  վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին եւ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում արձանագրած անվիճելի հաղթանակի համար:

Հայ ժողովրդի համար Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում բացվում է մի նոր էջ՝ հաղթահարելու անցյալի արհավիրքները, եւ հանուն հայրենիքի անվտանգության, զարգացման եւ բարգավաճման՝  ամենայն համերաշխությամբ ու միացյալ կամքով  լծվելու ստեղծարար աշխատանքի:

Բոլորը անվերապահորեն պիտի ենթարկվեն օրենքին ու ժողովրդի կամքին, ինչը ամենայն օրինականությամբ եւ ազատ արտահայտությամբ հաստատվեց արտահերթ ընտրություններում:

Անընդունելի եւ դատապարտելի են այսուհետ հայրենիքը ցնցումների եւ անկայունության տանող բոլոր արկածախնդրական եւ դավադիր փորձերը, որոնք իհարկե դատապարտված են լիակատար ձախողության, քանի որ ժողովուրդը այլեւս չի հանդուրժի նման հակապետական գործողություններ եւ դրանց հեղինակները օրենքի ողջ խստությամբ պիտի, որ ստանան իրենց արժանի պատիժը:

Այժմ մեզանից յուրաքանչյուրիցս պահանջվում է կազմակերպվածության եւ հավաքական աշխատանքի խոր գիտակցությամբ լծվել լուրջ աշխատանքի: Մեր մեջ պիտի իշխի միասնականության եւ համերաշխության հոգին, այդ գործում եկեղեցին ունի իր ուրույն դերը, եւ պարտավոր է անընդհատ ինքնամաքրվելով կանգնել արդարության, օրենքի եւ իրավունքի կողքին եւ թույլ չտալ որ վտանգվի ազգի միասնությունը: 

Կոչ ենք անում հեղափոխության նպատակներին հավատարիմ բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին համախմբվել եւ միասնական ուժերով շարժվել առաջ, եւ դիմակայել հնարավոր բոլոր տեսակի ոտնձգություններին եւ  արկածախնդրական քայլերին:

Եվրոպայի Հայերի Համագումար
21 հունիս 2021
Շվեդիա

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4