June 6, 2023

Հաղորդագրություն

Եվրոպայի հայերի համագումարը իր գոհունակությունն է հայտնում ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենի Ապրիլյան ուղերձում իրերը իրենց իսկական անունով կոչելու եւ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու երկար սպասված քայլը:

Ցեղասպանության 106–րդ տարելիցը իմաստավորվում է նրանով, որ այսպիսով ԱՄՆ–ի կոնգրեսի երկու պալատների եւ նախագահ Ջո Բայդենի ճանաչումով սկսվում է մի նոր փուլ, որի հիմնական թիրախը հանդիսանալու է Թուրքիայի կողմից պաշտոնական ճանաչումը, դատապարտումը եւ հատուցման խնդիրը:  

 ԱՄՆ–ի նախագահի ուղերձը հզոր ազդակ պիտի հանդիսանա ողջ աշխարհին, ՄԱԿ–ին եւ միջազգային կառույցներին՝ գործնական քայլերով  անվերապահ ճնշում բանեցնելու Թուրքիայի ներկայիս իշխանություններին, որպեսզի նրանք վերանայեն իրենց ժխտողական, հայատյացության քաղաքականությունը՝ պատրաստ արդարության ի խնդիր հետագա իրադարձություններին:

Եվրոպայի հայերի համագումար

24 Ապրիլ 2021

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4