November 29, 2023

Ջո Բայդենը 1915-ին տեղի ունեցած հայերի կոտորածն անվանել է Ցեղասպանություն

President Joe Biden speaks from the Treaty Room in the White House on Wednesday, April 14, 2021, about the withdrawal of the remainder of U.S. troops from Afghanistan. (AP Photo/Andrew Harnik, Pool)

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվանել է Ցեղասպանություն: Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք Օսմանյան կայսրության օրոք Հայոց ցեղասպանության զոհերին և հանձն առնում կանխելու նման վայրագությունները: 1915-ի ապրիլի 24-ից Օսմանյան կայսրության ղեկավարությունը սկսեց Կոստանդնուպոլսի համայնքային ղեկավարների ու մտավորականների ձերբակալությունները: 1.5 մլն հայեր տեղահան արվեցին ու սպանվեցին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, որպեսզի այդ սարսափները չկորսվեն պատմության մեջ: Մենք հիշում ենք այնպես, որ մշտապես զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր ձևերով:

Ողջ մնացածներին ստիպել են տուն ստեղծել և նոր կյանք սկսել աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Հայ ժողովուրդն ուժով ու տոկունությամբ գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները բազմաթիվ ձևերով հարստացրել են Միացյալ Նահանգները, սակայն նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որը նրանց նախնիներից շատերին բերեց մեր երկիր: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ հաստատելու այն, որ տեղի ունեցածը երբեք չի կրկնվի:

Այսօր, երբ մենք սգում ենք կորստի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունակ են արժանապատիվ և անվտանգ կյանք ապրել: Եկեք նորոգենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած հատվածում: Եկեք հետևենք ապաքինմանը և հաշտեցմանը աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկացիները հարգում են բոլոր այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այս օրը սկսված ցեղասպանության մեջ»:Հեղինակ`Մարի Կոստանյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4