June 6, 2023

Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) մահը ցավալի է ողջ հայության համար:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խոր ցավակցությունն է հայտնում լեգենդար զինվորական, Արցախի հերոս եւ մեծ հայրենասեր գեներալ-մայոր Արկադի Տեր Թադեւոսյանի (Կոմանդոսի) ընտանիքին եւ համայն հայությանը:
Գեներալ-մայոր Արկադի Տեր Թադեւոսյանը իր զինվորականի վաստակը եւ համբավը ստացել էր իր զինվորական մեծ տաղանդի, պրոֆեսիոնալիզմի եւ հայրենիքին անմնացորդ ծառայելու եւ հայ ժողովրդին հաղթանակներ պարգեւելու շնորհիվ:
Թող, որ մեր բոլոր զինվորականների համար օրինակ լինի Կոմանդոսի աննկուն կամքը, նրա անցած ճանապարհը եւ հայրենիքին ու հայրենի պետականությանը ծառայելու պատրաստակամությունը:

Նվիրյալ զինվորականի եւ իսկական հայրենասերի անցած հաղթական ուղու մասին դեռ շատ է հիշատակվելու:

Եվրոպայի Հայերի Համագումար

31 մարտ 2021

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4