June 6, 2023

2008 թվականի մարտի 1–ի արյունալի դեպքերի օրվա առիթով.

13 տարի առաջ՝ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մարտի 1–ի արյունալի ողբերգությունը: Ժողովուրդը չընդունելով կեղծ ընտրությունների արդյունքները, Երեւանում խաղաղ բողոքի էր դուրս եկել՝ պահանջելով իր ոտնահարված իրավունքը:
Օրվա իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրենց անօրինական իշխանությունը պահպանելու համար բանակը ներգրավելով քաղաքական պայքարի մեջ՝ ժողովրդի դեմ բռնի ուժ գործադրեցին, որի հետեւանքով զոհվեց 10 անմեղ քաղաքացի, հարյուրավորներ վիրավորվեցին, ինչպես նաև ապօրինի հետապնդումների և դատավճիռների ենթարկվեցին ավելի քան 50 անձինք:

Այդ օրվանից անցել է 13 տարի, եւ դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել եւ չի ստացել իր արժանի պատիժը: Ընդհակառակը այսօր նույն մերժված ուժերը օգտվելով պատերազմի ցավալի արդյունքը, իշխանության վերադառնալու մոլուցքով բռնկված,  դիմում են նույն պետականակործան միջոցներին եւ զինված ուժերին ցանկանում են ներգրավել իրենց արկածախնդրական եւ անհեռանկար ծրագրերի մեջ:
Բանակը պատկանում է ժողովրդին եւ ոչ մի անհատ կամ խմբակ, իրավունք չունի բանակը սեփականաշնորհելու:
Մեր ժողովուրդը եւ բանակը շատ ավելի լայնախոհ եւ պետականամետ են, քան ժողովրդի ազգային բնազդների եւ էմոցիաների վրա քաղաքականություն մշակողները, ովքեր կոչեր են հնչեցնում թե իբր  բանակը իրենց հետ է:
Գլխավոր շտաբը բանակը չէ եւ անկախ ամեն ինչից, սահմանադրության համաձայն ԳՇ–ն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու եւ դա վեր է ամեն տեսակ մեկնաբանություններից, իսկ նախագահի կողմից  Գլխավոր շտաբի պետին պաշտոնից հեռացման հրամանագիրը չստորագրելը չի նպաստում երկրում կայունության հաստատմանը, այլ  ավելի շատ բորբոքում եւ այս օրհասական պահին նմանում է մի տեսակ աղվեսախաղի:

Ակնհայտ է, որ այս քաոսային  վիճակի երկարաձգումից տուժում է մեր հայրենիքը, պետականությունը եւ մենք կորցնում ենք այն, ինչ էլ որ ունենք:

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում զերծ մնալ արկածախնդրություններից եւ ամենուրեք ցուցաբերել զսպվածություն եւ համերաշխություն:

Կոչ ենք անում մերժել առճակատման  տանող խմբավորումներին եւ լծվել երկիրը կայունացնելու եւ անվտանգությունը ապահովելու անհետաձգելի գործին:

Հարկավոր է անցյալի թերությունները վերացնել եւ համախմբվել ապագան կառուցելու հեռանկարային օրակարգի շուրջ:

Ժամանակն է այսպես կոչված 17–ի կողմից վերջ տրվեն բռնության, ատելության, սպանությունների դրդող՝ խելագար կոչերին եւ քաղաքակիրթ ազգերի նման ուժ գտնեն օրինական իշխանությունների հետ նստելու մի սեղանի շուրջ եւ գերագույն նպատակ ունենալով պետականության հիմքերի ամրապնդումը՝ գտնել տրամաբանական եւ սահմանադրորեն ընդունելի լուծումներ: Պիտի հասկանալ, որ իշխանության կրողը ժողովուրդն է, եւ դա պիտի արտահայտվի ժողովրդի կամաարտահայտությամբ՝ ընտրությունների միջոցով:
Բռնությունը ծնում է բռնություն: Հույսով 17–ի այս ուժերը կգիտակցեն, որ ժողովրդի բացարձակ ճնշող մեծամասնությունը իրենց հետ չէ եւ այնպես չանեն, որ ժողովուրդը ստիպված լինի կրկին անգամ նրանց մերժել եւ փողոցից ու քաղաքական աշխարհից դուրս շպրտել:

Ըստ երեւույթի մեր քաղաքական այրերը հատկապես ճակատագրական պահերին կորցնում են  պատմությունից դասեր քաղելու ունակությունը:
Ժամանակն է գերագույն մի ճիգով ցույց տանք, որ մենք էլ, որպես միասնական ազգ՝ ունենք պետական մտածելակերպ եւ ի զորու ենք անհաղթահարելի թվացող այս արհավիրքը եւս հաղթահարել, եւ  երկիրը դնել բնականոն հունի մեջ:
Թշնամին կանգնած է դարպասների առջեւ եւ ներս է մտնում: Ջուր չլցնենք նրա ջրաղացին:

Եվրոպայի հայերի համագումար
2021, մարտի 1, 
Շվեդիա
contact@aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4