
Արդեն 2.5 ամիս Ադրբեջանը լծված է Արցախում հայկական հետքը ջնջելու, հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու գործով: Ձեռագիրը նոր չէ: Պատմությունը կեղծվում, փորձ է արվում այն որպես իրականություն ներկայացնել՝ պաշտոնական խոսքում ու դասագրքերում, նույնիսկ նամականիշներում:
Հովիկ Մուսայելյան. /Ֆիլատելիստների միության նախագահ/. «Կեղծարարությունը ֆիլատելիայում 20 տարվա պատմություն ունի»:
Ֆիլատելիստների միության նախագահի ձեռքի տակ են վերջին երկու տասնամյակի ընթացքում Ադրբեջանի՝ պատմություն կեղծող նամականիշները: 2001թ-ին այդ երկրի պետական փոստային ծառայությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ստեղծման 50-ամյակին նվիրված թողարկեց ու շրջանառության մեջ դրեց մի նամականիշ, որն ամողջովին հայատյացության ու պատմական փաստերի խեղման վառ օրինակ էր:
Հովիկ Մուսայելյան. /Ֆիլատելիստների միության նախագահ/. «Ներկայացվածա 1 միլիոն շնորհիվ մեկ միլիոն փախստականներ կան, կարեւոր չի տպել են թե չէ, այլ ինչ նպատակ են հետապնդում: Նվիրված է հայերի ագրեսիայի շնորհիվ 1 միլոնից ավել , մինչեւ 350.000 ադրբեջանցիա եղել 1 միլիոնը որտեղից է»:
Նամականիշներում հաջորդ ալիքն արդեն 2007-ին էր, այսպես կոչված «Խոջալուի դեպքերի» 15-ամյակին նվիրված գեղաթերթիկում հայերի դեմ հանցագործությունները խմբագրել ու իրենց զոհի կարգավիճակում էին ներկայացրել:
Հովիկ Մուսայելյան. /Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ/. «Ադրբեջանցի կինը զոհված երեխային վերա հառնել: Դիակներ են մայրերի երեխաների: Պարզ փոխատեղումա եղել զոհի եւ դահիճի: Սումգայիթի, Բաքվի դեպքերը վերցրել ու փոխատեղում են արել, ստեղծել են լեգենդ հայերը ջարդել են ու չեն խնայել մայրերին ու երեխաներին»:
Շարքը շարունակեցին նաեւ պատերազմից հետո: Թողարկեցին միանգամից 3 նամականիշ, ադրբեջանցի եւ թուրք զինվորների ձեռքսեղմումներով, ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ, ագրեսիվ եւ ռազմատենչ պատկերներով: Մեկն էլ Արցախում էթնիկ զտումների ուղերձ էր պարունակում:
Ծովինար Գալստյան. /ՀՀ ԲՏԱ նախարարության կապի և փոստի վարչության պետի պաշտոնակատար/. «Ղարաբաղի քարտեզնա պատկերված Ղարաբաղը մաքրումա հայերից: Երբ որ թողարկումների մասին տեղյակ եղանք նամակ ուղարկեցինք, միզգային բյուրոյի տնօրենին տարածումը կարգելվի»:
Համաշխարհային փոստային միության անդամ Ադրբեջանը նման նամականիշներով խախտում է որոշ դրույթներ՝ այսպես ատելություն ու թշնամամանք տարածելով ամբողջ աշխարհում:
Տաթևիկ Մանուկյան. /ՀՀ ՄԻՊ օգնական/. «Այս նամականիշը ապացուցում է ՄԻՊ պնդումները այն մասին որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն, իրականացվում է էթնիկ պատկանելիության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայեր են»:
Ադրբեջանը իր հայատյաց նամականիշների շարքով հեղեղում է ամբողջ աշխարհը: Հազարավոր օրինակներով տպագրում են ու անվճար տարածում են միջազգային կառույցներում: Պատմությանն անտեղյակ մարդիկ Ադրբեջանի կեղծիքը երբեմն որպես ճշմարտություն են ընդունում:
Հովիկ Մուսայելյան. /Ֆիլատելիստների միության նախագահ/. «Տեսնելով նախկինում թողարկված նամականիշների ազդեցությունը միջազգային կառույցների դիվանագետների վրա դարձրել են իրենց քարոզչամեքենայի կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Շարունակելու են կեղծարարական դրվագներով եթե չկանգնեցնենք, խելոք ու գրագետ գտնվենք եւ ֆիլատելիայի միջոցով հակադարձել»:
Ֆիլատելիան հզոր խաղաթուղթ է,- ասում է Մուսայելյանը: Առաջարկում է այդ երկրի դեմ պայքարել նույն գործիքներով: Օրինակ՝ ռմբակոծված Ղազանչեցոց եկեղեցու մասին նամականիշ թողարկել ու տարածել աշխարհում:
Մուսայելյանը ձեռքի տակ են հայկական նամականիշերը՝ սկսած առաջին հանրապետությունից: Այս մեկն էլ 30-ականներին է թողարկվել՝ Խորհրդային Միությունում:
Հովիկ Մուսայելյան. /Ֆիլատելիստների միության նախագահ/. «Գրուզին արմյանի, .. գրած չի ադրբեջանցի: Սովետական ժամանակներում երբ որ տպվելա, ադրբեջանցի ժողովուրդ չի եղել»:
Հայաստանի գլխավոր ֆիլատելիստի համոզմամբ՝ թղթերը երբեմն զենքից ավելի մահացու են կրակում, այդ պատճառով նաև նամականիշների օգնությամբ և միջոցով պետք է ավելի ակտիվ աշխատել ու աշխարհին ցույց տալ, որ հարևան երկրի գրեթե ամբողջ պատմությունը հիմնված է կեղծիքի վրա: Նամականիշներն ավելի թիրախային դարձնելով՝ աշխարհին իրականությունն ավելի հասանելի դարձնելու ևս մեկ գործիք կունենանք:
Քրիստինե Ոսկանյան, Դավիթ Մաճկալյան, Լուրեր
Leave a Reply