January 17, 2021

Երկու խոսք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրապարակած հոդվածի մասին:

Հայաստանի Հանրապետության նախագահը հունվարի 11–ին լայնածավալ հոդված է հրապարակել, որի մեջ խոսում է շատ ու շատ լավ, լավ բաների, գաղափարների ու մտքերի մասին: Նույնիսկ շաղախված կուռ տրամաբանությամբ:
Հոդվածի բազմաթիվ պարբերություններ կարելի է նույնիսկ առանց վերապահումների ընդունել եւ հավանություն տալ բովանդակությանը: Սակայն ընդհանուր լավ, լավ խոսքերից հետո, երբ խոսքը արդեն գործնական քայլերի եւ առաջարկությունների մասին է, ահա այստեղ երեւում է
աղվեսի պոչը:
Հոդվածում իրավամբ ուղղակի կամ անուղղակի մի ստվար բաժին հատկացված է հին ու նոր իշխանությունների քննադատությանը:
ՍԱԿԱՅՆ,  արի ու տես այդտեղ պակասում է ամենից կարեւոր հարցի  քննադատությունը, այն է, ոչ մի խոսք անցյալում թալանի, ու կոռուպցիայի մասին: Առաջարկվող ճանապարհային քարտեզի մեջ, ոչ մի խոսք թալանի ու թալանը հետ բերելու մասին: Շատ նուրբ կերպով անգլիական աղվեսատիպային քաղաքականության օրինակով՝ շրջանցվում է այդ բոլորը: Եվ հենց դրա համար էլ նրա առաջարկությունների հիմքը ժողովրդի կողմից մերժված՝ այսպես կոչված 17–ի շարքից են:

Նախագահը խոսում է նաեւ սփյուռքից, եւ թե ինքը շատ լավ է ճանաչում սփյուռքին եւ շատերի հետ հարաբերությունների մեջ է: Լավ կլիներ մենք էլ իմանայինք թե հարգելի նախագահը էդ սփյուռքի ո՞ր շրջանակների հետ է շփվել ու շփվում:

Հետաքրքրական է նկատել նաեւ, որ նախագահի հոդվածը ի հայտ է գալիս հենց այն օրը, երբ Մոսկվայում տեղի են ունենում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Արդյո՞ք հոդվածի հրապարակման ժամկետը պատահական է ընտրված, թե այստեղ էլ կա մի ինչ, որ խորհուրդ:

Եվրոպայո Հայերի Համագումար.

Լրատվական գրասենյակ

12 հունվար 2021

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4