
«Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզում կա կետ և՛ Կուսակցությունների մասին օրենքի, և՛ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Օրենսգրքի փոփոխության հետ կապված աշխատանքները սկսվել են դեռ 2019 թ. ամռանը: Կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռ պետք է որոշումներ կայացնել:
Օրինակ՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված՝ անցում կատարվելու է համամասնական ընտրակարգին թե ոչ և նմանատիպ այլ որոշումներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
Նա հիշեցրել է, որ ԱԺ-ն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց կուսակցությունների մասին օրենքի նախագիծը:
«Սա տրամաբանական գործողությունների ընթացք է, և, այո՛, մենք չենք բացառում որևէ փուլում արտահերթ ընտրություններ»,- ասել է Բաղդասարյանը:
Leave a Reply