October 2, 2023

Հայկական կողմը բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը. Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը:

«Այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»,- տեղեկացրել է Գևորգյանը:

Ադրբեջանական ուժերի հարձակումը պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»: Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:  

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4