June 7, 2023

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ Արցախի շփման գծում հակառակորդի հարձակումը սադրանք է նաև ՌԴ-ի դեմ

Արցախի նախագահի խորհրդականը պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի հարձակումը համարում է սադրիչ գործողություն նաև Ռուսաստանի դեմ:

«Եղել է առաջ շարժվելու սադրիչ փորձ, որը կասեցվել է: Բարեբախտաբար, մենք զոհեր չունենք: Այս գործողություններն ուղղված են և՛ Արցախի, և՛ Ռուսաստանի դեմ: Չի բացառվում, որ նման սադրիչ գործողություններ լինեն հետագայում ևս, բայց կարծում եմ, որ պատասխանը կոշտ է լինելու, այդ թվում նաև՝ խաղաղապահների կողմից: Պետք է ճշտենք հանգամանքները, տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ եղել»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Բաբայանը:ԱՀ նախագահի խորհրդականը շեշտել է, որ նմանատիպ գործողություններից կամ Բաքվում անցկացվող շքերթից պետք չէ մտահոգվել: Նա ընդգծել է, որ ավելի կարևոր վտանգ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ կոչերը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4