
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող, այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն:
Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային՝ զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:
Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ:
Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- ասել է Արա Այվազյանը:https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fanna.a.naghdalyan%2Fposts%2F10157268982537434&show_text=true&width=552&height=830&appIdFacebook
Leave a Reply