June 6, 2023

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է Ֆրանսիային Սենատի որոշումը:

Նոյեմբերի 25–ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայներովորոշում ընդունեց ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Եվրոպայի Հայերի Համագումարը  ողջունում եւ իր գոհունակությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ Սենատին, իրենց այս արդարամիտ որոշման համար, որը գալիս է Հայաստանի, Արցախի եւ  ողջ հայության համար, այս նեղ օրերին ապագայի նկատմամբ լավատեսություն եւ հույս ներշնչելու եւ հավատալու որ ի վերջո հաղթելու է արդարությունը:

Այս որոշումը անկասկած խթան կհանդիսանա ոչ միայն Ֆրանսիայի իշխանությունների, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրների համար, ճանաչելու Արցախի անկախությունը եւ նրա ազատ ու անկաշկանդ ապրելու եւ զարգանալու իրավունքը:

Եվրոպայի հայերի համագումար

25 նոյեմբեր 2020

Շվեդիա

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4