November 27, 2020

ՌԴ մշակույթի գործիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ են անում պաշտպանել Արցախի մշակութային ժառանգությունը

Ռուսաստանի մշակույթի գործիչները, այդ թվում՝ դիրիժորներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը և ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում են Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ​​և ճարտարապետական ​​ժառանգության հուշարձանները ներառել համաշխարհային ժառանգության ցանկում`դրանց հետագա պահպանման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մենք՝ միջազգային մշակութային հանրության ներկայացուցիչներս և հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական ​​և ճարտարապետական ​​ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են և նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո էլ կարող են ոչնչացվել, ավերվել և վանդալիզմի ենթարկվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում ենք օգտագործել իր հեղինակությունն ու լիազորությունները հուշարձանները փրկելու համար՝ դրանց անհրաժեշտ կարգավիճակ տալով և ներառելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասված է բաց նամակում:

Մշակույթի գործիչները մտահոգություն են հայտնել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը կարող է նույն ողբերգական ճակատագրին արժանանալ, ինչ՝ Սիրիայի Պալմիրան:

Log Out

Հեղինակ`Մարի Կոստանյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4