
Հայաստանն ու հայ ժողովուրդը այսօր գտնվում են մեր պատմության ամենածանր պահերից մեկում: 100 միլիոնանոց նենգ ու դավադիր թուրք–ադրբեջանական թշնամու համատեղ ուժերը, նրանց աջակցող իսրայելական եւ տասնյակ այլ երկրների աջակցությամբ, միջազգային ահաբեկչական հազարավոր ուժերի մասնակցությամբ, Եվրոպական, Ամերիկյան եւ այլ պետությունների ղեկավարների մեղսակից լռությամբ եւ թողտվությամբ մեզ պարտադրեցին այս պատերազմը:
Մեր քաջարի բանակը անհավասար մարտերում 44 օր հերոսական աննկարագրելի դիմադրություն ցուցաբերելով՝ կատարեց հնարավոր ու անհնարին ամեն բան:
Այսօր, առաջացած ներկա պայմաններում մեզ հարկավոր է դարձյալ համախմբվածություն եւ համերաշխություն՝ պահպանելու մեր անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, որպեսզի հնարավոր լինի արժանին մատուցել մեր անմահացած նահատակ հերոս տղաների հիշատակը, որպեսզի հնարավոր լինի վերակազմավորվելու, անցյալի սխալներից դասեր քաղելու եւ նոր ու գիտակցված հիմքերի վրա դնելու Հայաստանի ու Արցախի ապագան, որը անկասկած լինելու է վառ ու լուսավոր:
Ցավոք հայտնի դավադիր ուժերը օգտվելով առիթից շարունակում են թիկունքից հարվածել եւ իրագործել իրենց վաղուց ծրագրված պետական հեղաշրջումը:
Սիրելի ժողովուրդ թույլ չտանք, որ տասնյակ տարիներ երկիրը թալանած ուժերն ու օլիգարխները, նրանց կերակրատաշտից օգտվողները առիթից օգտվելով իրականացնեն իրենց հակապետական դավաճանական ծրագրերը:
Լինել զգոն եւ ուշադիր:
Չտրվել սադրանքներին եւ հավելյալ էմոցիաներին:
Դատապարտելի են բռնության, բախումների, պետական գույքի ոչնչացման, գողությունների եւ նման ամեն տեսակի խուլիգանական քայլերը:
Հասարակությունը արդարորեն վրդովված է եւ սպասում է իր հարցերի պատասխաններին: Այդ պատասխանները բնականաբար լավագույն կերպով կարելի է ստանալ սթափ եւ խաղաղ մթնոլորտում՝ ուր տիրում է համազգային միասնականությունը եւ համախմբում պետության շուրջ:
Հարկավոր է միասնականությամբ եւ հավատով պաշտպանել հայրենիքն ու նրա ազատ ու ինքնիշխան ապրելու իրավունքը: Մենք դեռ շատ բան ունենք անելու: Այս անգամ առավել գիտակցված եւ անցյալի սխալներից եւ թերացումներից իրական դասեր քաղելով:
Հարկավոր է պատժել ռազմական իրադրության մեջ ամեն մի դավադիր ու մեր միասնությունը խաթարող հակապետական ուժերին եւ անհատներին:
Ներքաղաքական խնդիրները եւ ամեն ինչ լուծել քաղաքակիրթ եղանակով, սառը դատողությամբ՝ բանականության եւ օրենքի սահմաններում:
Հայ ժողովուրդը ապրել է հազարամյակներ եւ կապրի դարձյալ հազարամյակներ:
Կեցցե Հայաստանը, Կեցցե Արցախը:
Եվրոպայի հայերի համագումար
Շվեդիա, 10 նոյեմբեր 2020
contact@aaeurop.com
Leave a Reply