November 29, 2023

Ամեն ինչ անում ենք, որ մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում Արցախում. Թանկյան

Աշխարհահռչակ SOAD ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, 15 տարվա դադարից հետո թողարկած երկու նոր երգերի և հայկական Սփյուռքի մասին: 

«Ադրբեջանն ու Թուրքիան վարձկաններով հարձակվել են Արցախի վրա և անսպառ ռմբակոծում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին ու Մարտակերտը, բոլոր գյուղերը: Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում այնտեղ, մղենք իրենց շիտակ որոշումներ կայացնելու և Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու: Ի վերջո նաև Արցախը ճանաչեն իբրև երկիր»,- նշել է Թանկյանը:

Անդրադառնալով Սփյուռքին՝ Թանկյանը նշել է, որ առաջին անգամ է, որ Սփյուռքն այսպես ոտքի է կանգնել իբրև մեկ ժողովուրդ ամբողջ աշխարհում և շատ օգուտ կարող է տալ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհում հասկանան՝ աղետ է տեղի ունենում Արցախում, որ թշնամին ոչ միայն արգելված ռազմամթերք է օգտագործում, այլև բնությունն է սպանում: Սա ոչ միայն հայերի, այլև միջազգային հարց է: Ահաբեկչությունը միջազգային հարց է, բնապահպանական աղետը միջազգային հարց է, մարդու իրավունքների հարցերը միջազգային են»,- նշել է SOAD-ի մեներգիչը:

Արցախի ճանաչման հարցը շատ կարևոր է, քանի որ միջազգային ձևով պաշտպանություն կտա երկրին ու ժոովրդին, բայց դա Արցախը պաշտպանելու միակ ձևը չպետք է լինի՝ ըստ Թանկյանի:

«Մարդու իրավունքների հարցն էլ նույնչափ կարևոր է ժողովրդի պաշտպանման համար: Վստահ եմ 100 տոկոսով, որ Արցախի ճանաչման հարցում հաղթելու ենք, բայց ժամանակի հարց է: Պատերազմի ընթացքում ժամանակը շատ արագ է գնում, դա է հարցը»,- նշել է Թանկյանը:https://www.youtube.com/embed/JvptxZZbm_YFacebook

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4