November 27, 2020

Թուրքիան իրականացնում է «Խորացված պետություն» գաղտնի ծրագիրը. Հակաահաբեկչական պայքարը օրհասական հարց է

«Այս պատերազմը, որը սանձազերծվել է Թուրքիայի կողմից, նախապատրաստվել է  շատ վաղուց։ Այս պատերազմը կազմակերպվել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։

«Ծրագիրը կոչվում է «Գլադիո»։ 1980 թվականին Թուրքիայի միջոցով այս ծրագիրը մշակվել է, որի իրականացման կառույցը կոչվում էր СТК՝  հակապարտիզանական ուժերի շտաբ, որի մեջ մտնում են նաև ահաբեկչական խմբավորումներ։ Այդ ծրագրով նախատեսվում էր 3 էտապով Թուրքիայի միջոցով իրականացնել մի լուրջ գաղտնի ծրագիր, որը կոչվում է «խորացված պետություն»։ Առաջին էտապով Թուրքիան մինչև 2010 թվականը պետք է պարզապես տնտեսապես հզորանար, իսկ երկրորդ էտապով՝ 2010-2020 թվականներին, Թուրքիան պետք է իր ազդեցությունը հաստատեր նախկին Խորհրդային Միության թուրքալեզու հանրապետություններում, իսկ 2020 թվականից մինչև 2050 թվականը՝ երրորդ էտապում, պետք է ստեղծվի, ձևավորվի նոր օսմանական պետությունը։ Էրդողանը 2020 թվականին, ըստ էության, իրականացնում է այն ծրագիրը, որը մշակվել է դեռևս 1980 թվականին։ Ասեմ՝ ծրագրից շատ լավ տեղյակ է ՆԱՏՕ-ն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այս ամենը գալիս է ապացուցելու, որ այսօրվա պատերազմը ծրագրավորված է  եղել դեռևս երկու տասնամյակ առաջ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4