October 2, 2023

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Ադրբեջանի նավթափողերին դիմակայենք մեր դրամահավաքներով, մեր ֆինանսական օգնություններով, մեր ներդրումներով, մեր համազգային ողջ կարողություններով: Մենք դա կարող ենք եւ դեռ ավելին:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեզ պարտադրված պատերազմից անցնում է շաբաթներ եւ հայոց քաջարի ու աննկուն բանակը հայրենական այս անհավասար պայքարում հրաշքներ է գործում:

Մեկը մյուսի ետեւից ջախջախվում են թուրք–ադրբեջանկան–ջահադիստական նենգ ու վայրագ բաշիբոզուկները:

Ադրբեջանական այսպես կոչված բանակը նավթափողերի շնորհիվ՝ համալրած իսրայելա–թուրքական ԱԹՍ–ներով եւ գերժամանակակից զինատեսակներով,  չեն կարողացել իրենց առջեւ դրված նվազագույն խնդիրը անգամ լուծել:

Պատերազմը շարունակվում է եւ մենք մեր մատղաշ սերնդի արյան գնով պաշտպանում ենք մեր հողը, մեր հայրենիքը, մեր գոյության իրավունքը:

Թշնամին եկել է ոչնչացնելու մեզ եւ մի անգամ եւս ցեղասպանության ենթարկելու, սակայն փոխվել են ժամանակները, փոխվել ենք մենք… մեր

հոգին այժմ ամուր է ու անպարտ, մենք այսօր կանգուն ենք ու անսասան ինչպես լեռները մեր բարձրաբերձ:

Մեր բանակի հրամանատարական կազմը, մեր սպաները, մեր ոգեղենացած զինվորները պատերազմի դաշտում իրենց

հմտությամբ ու սխրագործություններով, իրենց անվերապահ զոհողությամբ եւ մարդկային կեցվածքով, մի կողմից ահ ու

սարսափ են սփռում Ալիեւից սկսած մինչեւ իր վարձկան բանակի ամենաստորին անհատի սրտերում, մյուս կողմից հիացմունքի ու հարգանքի արժանանում աշխարհի կողմից:

Փառք մեր զոհված հերոսներին:
Փառք հերոս զինվորների մայրերին ու հայրերին:

Մեր բանակի հաղթանակի գրավականը կախված է նաեւ ուժեղ, միակամ ու կազմակերպված թիկունքից: Երբ մենք եղել ենք մեկ բռունցք ու միասնական, հաղթել ենք, վկա Սարդարապատը:

Այդ թիկունքը ձգվում է Արցախից ու Հայաստանից մինչեւ աշխարհի չորս ծագերը: Թիկունքում պիտի սավառնի միայն միասնության ու հաղթանակի ոգին:

Թիկունքում չպիտի տեղ գտնի վախն ու անվստահությունը: Ամեն տեղ էլ կգտնվեն թաքնված այլամետներ, դավադիր անհատներ եւ ուժեր, ազգի անունով երդվող, սակայն իրականում երդվյալ

թշնամիներ, երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին անվստահություն եւ մեր հաղթանակի նկատմամբ կասկածներ սերմանողներ,

ծախու մամուլ, ովքեր ամենայն ստորությամբ տարածում են կեղծ լուրեր եւ օգնում թշնամուն, այս բոլորին իհարկե հարկավոր է դիմակայել, խելքի հրավիրել, դատապարտել, չլսողներին պատասխանատվության ենթարկել եւ մաքրել մեր թիկունքի շարքերը:

Թույլ չտանք, որ նրանք շարունակեն իրենց սեւ գործը: Եթե մենք թիկունքում կատարենք մեր ուսերին դրված այս պարտականությունը, նվիրաբերենք այն ինչ յուրաքանչյուրս կարող ենք, արժանի կլինենք մեր զոհված նահատակներին եւ վերջնական հաղթանակը կլինի մերը:

Շաբաթներ են անցնում հայրենական այս պատերազմից եւ մենք ցույց ենք տվել որ արժանի ենք հաղթանակի եւ անկասկած հաղթանակը մերն է լինելու:

Այսօր հասել է բեկման ժամանակը, թշնամու վարձկան բանակը մաշվում ու կազմալուծվում է: Մի հարված եւս եւ վերջնական  հաղթանակը մերն է լինելու:

Սփյուռքի սիրելի եղբայրներ եւ քույրեր Ադրբեջանի նավթափողերին դիմակայենք մեր դրամահավաքներով, մեր ֆինանսական օգնություններով, մեր ներդրումներով, մեր համազգային ողջ կարողություններով: Մենք դա կարող ենք եւ դեռ ավելին:

Եվ այժմ գործելու ժամանակն է:
Վաղը ուշ կլինի:

Հաղթելու ենք վստահաբար:

Կարո Հակոբյան

Շվեդիա

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4