
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը»:
Որոշման մեջ նշվում է, որ «Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը, կրելով տնտեսական բնույթ, այնուամենայնիվ իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ, քանի որ փաստ է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանին՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններին»:
Զորակցելով ՀՀ կառավարության այս որոշմանը.
Կոչ ենք անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին ամբողջ աշխարհում բոյկոտել թուրքական ծագում ունեցող ապրանքների գնումը եւ վաճառքը:
Հորդորում ենք աշխատել այս բոյկոտին մասնակից դարձնել նաեւ յուրաքանչյուր երկրի քաղաքացիներին՝ բացատրելով թուրքական իշխանությունների անմարդկային ցեղասպանական գործողությունների բուն էությունը Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի նկատմամբ:
ՀՀ սույն որոշումը ուժի մեջ է մտնելու 2020 թվականի դեկտեմբերի 31-ին՝ հնարավորություն ստեղծելով Հայաստանում վաճառելու շուկայում առկա ապրանքները, որոշումը գործելու է վեց ամիս ժամկետով, որը կարելի է կրկնել որքան հարմար նկատվի:
Մենք Սփյուռքում կարիք չունենք սպասելու: Հենց այսօրվանից գործի դնենք մեր ուժը:
Կեցցե Հայաստանը, Կեցցե Արցախը, Կեցցե Սփյուռքը,
Կեցցե հայոց քաջարի բանակը:
Հաղթելու ենք:
Եվրոպայի Հայերի Համագումար
18 հոկտեմբեր 2020
Շվեդիա
Leave a Reply