October 30, 2020

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.  Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն և կհաղորդվեն։  Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։  Ամուր կանգնենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։  Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը։

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4