
Յուրաքանչյուր ազգի համար անկախությունը ամենից թանկն ու անփոխարինելին է: Ամեն ազգ չէ, որ այսօր ունի անկախություն:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր անկախության համար: Անկախությունը ծնում է ազատություն եւ այսօր համայն հայությունը տոնում է իր անկախության եւ ազատության 29–րդ տարեդարձը:
Այսօր հատկապես թավշյա հեղափոխությունից հետո աշխարհի ողջ հայությունը լծվել է կերտելու իր եւ գալիք սերունդների անկախ եւ ազատ ապրելու ապագան:
Աշխարհի ժողովուրդներին ազատություն եւ խաղաղ ապրելու ցանկություն:
Մեր ժողովրդի ու մեր երկրի անվտանգությունը եւ զարգացումը խաթարող
թշնամիներին վերջնական պարտություն եւ վախճան:
Մեր հայրենիքին հավիտենականություն:
Տոնդ շնորհավոր Հայաստան:
Եվրոպայի Հայերի Համագումար
21 սեպտեմբեր 2020
Leave a Reply