October 2, 2023

Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն. Լենա Նազարյան

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ գործընկերներիս հետ այսօր հանդիպել եմ դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Մեծ է դեսպան Տյան Էռլոնի ավանդը Հայաստանի և Չինաստանի ու, մասնավորապես, երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է:
 Վստահ եմ, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն և եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի»,- գրել է նա:

այդ առումով առավել բուռն կլինի»,- գրել է նա:

1lurer,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4