
Օգոստոսի 27–ին Թեհրանում կարճատեւ հիվանդությունից հետո 90 տարեկան հասակում Մահացել է Իրանահայ ազգային–հասարակական գործիչ, բարերար Լեւոն Ահարոնյանը:
Լեոն Ահարոնյանը պատկանում էր նաեւ այն հայ գործարարների շարքին, ովքեր ջանք չխնայեցին Հայաստանին ներդրումային, մշակութային եւ բարեգործական անմնացորդ աջակցություն ցուցաբերելու գործում:
Հայաստան–Իրան համակողմանի կապերի ամրապնդման գործում նա ունեցավ իր ծանրակշիռ դերակատարությունը:
Լեոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում, Սովորել էր Թեհրանի ճարտարագիտական համալսարանում, ապա Նիդերլանդներում գյուղատնտեսության համալսարանում մասնագիտացել որպես գյուղատնտես:
Լեոն Ահարոնյանը 1980–ական թվականներից երկար տարիներ եղել է Թեհրանի Թեմական Խորհրդի ատենապետ: Այդ պաշտոնում ցուցաբերելով հավասարակշռված մոտեցում, միակողմանի քաղաքականությունից խուսափելով՝ կարողացել է համայնքի ներքին կյանքում ապահովել որոշակի անդորր եւ խաղաղություն:
Եվրոպայի հայերի համագումարը իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին եւ բոլոր նրանց, որոնց համար հանուն հայության եւ հայրենիքի՝ անշահախնդիր աշխատանքը բարձր է գնահատվում:
Եվրոպայի Հայերի Համագումար
28 օգոստոս 2020
Leave a Reply