June 5, 2023

Թուրքիան սպառնում է Հունաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ մասնակցել է Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումներին և իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ու Հունաստանի միջև խորացող լարվածությանն ու մի շարք սպառնալիքներ հնչեցրել հույների հասցեին, գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը ակնարկի տեսքով հնչեցրել է նաև ռազմական սպառնալիք։

«Մեր դիմացիններին կոչ ենք անում կարգի հրավիրվել և չանել այնպիսի սխալներ, որոնք կարող են նրանց կործանման պատճառը դառնալ։ Ուզում ենք բոլորը տեսնեն, որ Թուրքիային այն երկիրը չէ, որի վրա կարելի է փորձարկումներ անել։ Ռազմական ճանապարհով նույնպես պատրաստ ենք անել այն, ամենը, ինչը անհրաժեշտ կլինի։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ Արևելյան Միջերկրականի հետ կապված Հունաստանի քաղաքականությունը երեսառածություն է որակել և Աթենքին խորհուրդ տվել հրաժարվել դրանից։

Չավուշօղլուն այս հայտարարությունն արել է Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հունաստանը Միջերկրական ծովում ընդլայնում է ջրային տարածքները

Թուրք-հունական լարվածության ֆոնին Հունաստանը մտադրվել է ընդլայնել ջրային տարածքները Միջերկրական ծովի արևելյան շրջանում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Միաժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի իշխանություններին զգուշացրել է չփորձել Թուրքիայի համբերությունը:  

Պաշտոնական Անկարան հայտնել է, որ Թուրքիան Միջերկրական, Էգեյան և Սև ծովերից կվերցնի այն, ինչի իրավունքն ունի: Թուրքիայի իշխանությունների պնդմամբ՝ երկիրն այդ ամենին կհասնի քաղաքական, տնտեսական ու ռազմական միջոցներով:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4