September 21, 2020

26 տարի առաջ Հայաստանը միացավ օնլայն աշխարհին. այսօր նշվում է .am դոմենի հիմնադրման օրը

Այսօր հայկական .ամ դոմեյնի հիմնադրման օրն է: 26 տարի առաջ՝ 1994-ին, նոր անկախացած Հայաստանում, նորարարական գաղափարներով ոգևորված, մի խումբ մասնագետների ջանքերով մեր երկիրը միացավ օնլայն աշխարհին:

Աշխարհին հայտնի ինստագրամը հայկական .ամ դոմեյնի վրա է գրանցված: Ինստագրամի սիրահարներից գուցե քչերը գիտեն, բայց դոմեյնային ինդուստրիայում գիտեն` .ամ-ը Հայաստանի մասին է: Դոմեյն գործարկելու իրավունք նախկինում ունեին միայն ինտերնետային ենթակառուցվածքներով հարուստ երկրները: Հիմա մեր երկրում դոմեյններ գրանցելն ապահով է. հայկական համակարգում անվճար ապահովում են գրանցողի տվյալների գաղտնիությունը:

Հայկական օնլայն կյանքում մի քանի տարի է .ամ-ից բացի նաև մեսրոպատառ .հայ-ում կարելի է գրանցել կայքերը: Այսպես Հայաստանը միացել է ազգային լեզվով դոմեյններ գրանցելու գործընթացին: .ամ դոմեյնում մենք ունենք 37 000 դոմեյն և 1296` հայ զոնայում: Այս թիվը, սակայն, դեռ չի գոհացնում: Հայաստանի նման փոքր երկրներից, օրինակ, Լատվիան մոտ 80 000 ազգային դոմեյն ունի, Էստոնիան` մոտ 90 000: Ու թեև այս երկրների ազգային դոմեյնները հարմար չեն, .ամ գրանցվելու գալիս են ոչ միայն Հայաստանից: Շատ երկրներ իրենց տնտեսության ճյուղ կարող են դարձնել դոմեյնները,- վստահեցնում են Ինտերնետ հանրությունից:

Մեր երկրում 42 ընկերություն կա, որ գրանցում է .ամ դոմեյնները: Հայաստանում դոմեյնը նախ ավելի էժան է, ինտերնետն էլ՝ ապահով: Սեփականատիրոջն էլ հնարավոր չէ փոխել, բայց, որպես հեղինակ, գրացման առաջնային իրավունք են տալիս: Այսպես Հայաստանում ինտերնետային կյանքն ակտիվացնելու համար Ինտերնետ հանրությունից օգնում են խոցելի խմբերին, մարզերի մոտ 20 գրադարանում համակարգիչներ ու գրադարանի օնլայն կառավարման ծրագրեր են տվել:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4