September 21, 2020

Զորակցության կոչ

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին վշտակցությունն եւ զորակցությունն է հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին, լիբանանի մեր հայրենակիցներին եւ զոհված հայրենակիցների հարազատներին:

Օգոստոսի 4–ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած Աղետալի պայթյունի հետեւանքով մարդկային կորուստները եւ նյութական վնասները հսկայական են: Հարյուրից ավել մարդկային զոհերի, հազարավոր վիրավորների կողքին գետնին են հավասարվել հազարավոր շինություններ եւ  բնակարաններ: Հարյուր հազարավորներ մնացել են անտուն, անբնակարան:

Հայկական համայնքը եւս զերծ չի մնացել այս աննախադեպ ավերիչ պայթյունից: Ունեցել ենք մարդկային բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Ավերվել եւ վնասներ են ստացել բազմաթիվ հայկական հաստատություններ, եկեղեցիներ, կրթական կենտրոններ եւ բնակելի շենքեր:

Աշխարհի հայացքը այսօր ուղղված է Լիբանանին, Լիբանանը միայնակ չէ,  եւ վստահ ամենակարճ ժամանակաշրջանում կդարմանվեն այս վերքերը եւ կյանքը կվերադառնա իր բնականոն հունին:

Եվրոպայի Հայերի Համագումար
5 Օգոստոս
Շվեդիա

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4