September 21, 2020

Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ չենք կարող անտարբեր մնալ. Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սինջարում եզդիների կոտորածին

Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների և քույրերի հիշատակը։

Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որևէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս՝ հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

1lurer.am

Բաքոյանը մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: 

«Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, հայ-եզդիական բարեկամության անկյունաքար, լուսահոգի Միրզա Սլոյանի ազգականների և եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել եմ Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը և ծաղիկներ խոնարհել Իրաքում ԴԱԻՇ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին»,- գրել է պատգամավորը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4