August 12, 2020

Էրդոգանի իշխանությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար

Թուրքիայի նախագահ Էրդոգանի կարգադրությամբ Հուլիսի 24-ին ուրբաթօրյա նամազով Սուրբ Սոֆիայի տաճարը կբացվի որպես մզկիթ:

Էրդոգանը իր այս քայլով, ոչ թե ծառայություն է մատուցում իսլամին, Թուրքիայի ժողովուրդներին ու իսլամական աշխարհին, այլ ընդհակառակը կրոնը չարաշահում է իր անմարդկային ռասիստական ծրագրերը իրականացնելու համար, հենց այնպես ինչպես օսմանական սուլթաններն են կատարել դարեր:

Այսպիսով Էրդոգանը Թուրքիան վերջնականապես վերածում է համամարդկային քաղաքակրթության դեմ հանցագործ եւ ավազակային մի պետության:

20–րդ դարի առաջին Ցեղասպանությունը կատարած երկրի իրավահաջորդը այսօր 21–րդ դարասկզբին իր թույլ տված բազմաթիվ ոճրագործությունների կողքին, գողանալով եւ իրենով անելով ուրիշ ժողովուրդների ու ազգերի սրբություններն ու համաշխարհային նշանակությամբ մշակութային արժեքները՝ կատարում է մշակութային ցեղասպանություն:

Շուրջ 1000 տարի որպես քրիստոնեական Բյուզանդիայի մայր տաճար ծառայած Սուրբ Սոֆիան 1453–ին մզկիթի է վերածվել օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի հրամանով՝  Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։
1930-ին 4 տարով փակվելուց հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ վերածվել է թանգարանի, որից հետո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Հայոց Ցեղասպանությունից հետո Թուրքական իշխանությունները արդեն 100 տարի է, ինչ ոչնչացնում են հայկական կոթողները, եկեղեցիները եւ մշակութային հարստությունը: Նրանք իրենց որդեգրած ցեղասպանական քաղաքականությամբ կատարում են այն, ինչ չհաջողեց իր ավարտին հասցնել Ադոլֆ Հիտլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում:   

21–րդ դարի նոր Ադոլֆ Հիտլերը Էրդոգանի տեսքով երազում է ներկայանալ նոր ֆեսով եւ նոր կեռ խաչերով:
Միջազգային հանրությունը եւ համաշխարհային կառույցներն ու մեծ տերությունները չպիտի բավարարվեն լոկ բողոքի կոչերով, այլ հարկավոր է ձեռնարկել գործնական միջոցներ՝ կասեցնելու եւ կանխելու Էրդոգանի հիվանդագին քայլերն ու հաջորդող խելագար գործողությունները:

Ս. Սոֆիայի Քրիստոնեական այս տաճարը, որը պիտի հանդիսանար

քաղաքակրթությունների համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ՝ այսօր Էրդոգանի թեթեւ ձեռքով եւ մեծ տերությունների  շահադիտական քաղաքականության հետեւանքով դառնում է քաղաքակրթությունների բախման նոր աղբյուր եւ նախադեպ:

Էրդոգանի իշխանությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար:

Առաջադեմ մարդկությունը եւ աշխարհը պիտի միավորվի ընդդեմ Թուրքիայի ներկա իշխանությունների բոլոր ոտնձգությունների:

Եվրոպայի Հայերի Համագումար

Մամլո գրասենյակ

23 հուլիս 2020

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4