November 29, 2020

Վախճանվել է գերմանահայ բարերար Ալպեր Սեվինչը

16 Յուլիսին մեզմէ վերջնականապէս հեռացաւ Գերմանահայ յարգուած և սիրուած բարերար և հասարակական գործիչ Ալպեր Սեվինչը:Ծնած էր 20 Հոկտեմբեր 1960ին , Պոլիս:Մայրը Հայ, հայրը Արամեյացի:Գերմանիոյ մէջ ուսանոցաւ ճարտարապետութիւն: Ամուսնացաւ Շաքէ Զեյնալեանի հետ, ունեցան երեք դուստրեր, Նայիրի, Էտեսսա և Նիշա:Շատ խելացի և ձեռներեց անձ մըն էր: Տուստլտորֆի մէջ հիմնեց իր գրասենեակը planen und bauen, յաջողեցաւ և կրցաւ նիւթական լաւ դիրքի հասնիլ և միշտ սիրեց օգնել:Շատ լաւ ընկեր էր ու շատ հիւրասէր և բարեսէր: Գործունեայ մասնակցութիւն ունեցաւ Գերմանահայ կեանքէն ներս: Անդամ էր Գերմանահայոց Կեդրոնական կազմակերպութեան վարչութեան և ժամանակ մը ղեկավարեց երիտասարդական կազմակերպութիւնը: Նաև շրջան մը ատենապետն էր Գերմանիոյ Հայոց Առաջնորդարանի Մշակութային յանձնախումբին և ունեցաւ բեղուն Գործունէութիւն: Ցանկը շատ երկար է հայկական, Արամեյական և ուրիշ կազմակերպութիւններու որոնց նիւթապէս օգնեց: Օգնեց հազարաւոր մարդոց Հայաստան, Գերմանիայ և այլուր:Իր վերջին երկու բարեսիրական ծրագիրներն էին Albert Sevinc Stiftung(հիմնադրամը) և Արաբկիրի մէջ ՎորդիկԿիւլպենկեան ծերանոցի հիմնադրութիւնը: Անսահման ցաւալի և մեծ կորուստ մը բոլոր անոնց համար, որ առիթը ունեցան զինք ճանչնալու և իր ընկերութիւնը վայլելու:Մեր ցաւակցութիւնները իր բոլոր ընտանեկան հարազատներուն և ընկերներուն:Համաճարակի պատճառաւ թաղումը տեղի պիտի ունենայ ընտանեկան շատ նեղ շրջանակի մէջ:

 Եւրոպայի Հայերու ՀամագումարԳերմանիոյ մասնաճիւղ:

18 Յուլիս 2020

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4