November 29, 2020

Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջարկում են այլընտրանքային լուծումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

  • Шёлковый путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр․ Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:
  • Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից:

Երկար հերթեր, անվճար սնունդ ու բարձր տրամադրություն․ լուսանկարներ՝ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառակետից

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ հայկական պետհամարանիշերով բեռնատարներին արգելվել էր «Ֆուդ Սիթի» շուկայի տարածք մուտք գործել։ Շուկայի սեփականատերերը ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովն ու Զառախ Ալիևն  են, որոնք արգելել էին հայկական ծիրանի վաճառքն իրենց շուկայում:

Այսօր Մոսկվայում ապրող հայերը հերթ են կանգնել և արկղերով գնում են հայկական ծիրան։ 1Lurer.am-ը լուսանկարներով կպատմի հայկական հերթերի, մրգի առևտրի և այնտեղ տիրող մթնոլորտի մասին։

Երկար ու ժամեր տևող հերթերում կանգնած հայրենակիցների համար տեղի հայերն անվճար ուտելիք են բաժանում։

lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4