August 12, 2020

Որոշումը ստեղծում է վտանգավոր նախադեպ. ՀՀ ԱԳՆ-ն Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հարցը:

«Մեզ խորապես մտահոգել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը:

Սուրբ Սոֆիայի տաճարը զուտ պատմական և մշակութային կոթող չէ։ Իր պատմության ընթացքում այն ունեցել է տարբեր կրոնական, մշակութային և քաղաքական նշանակություն:

Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակի շնորհումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը հնարավորություն են տվել դարձնել այն ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ համագործակցության և մարդկության միասնության խորհրդանիշ:

Ցավով պետք է արձանագրել, որ Թուրքիայի իշխանությունների վերջին որոշումը փակում է Սուրբ Սոֆիայի տաճարի պատմության այդ՝ կարևոր խորհրդանիշի և առաքելության էջը։ Այս որոշումը ստեղծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայրի բնույթի և նպատակի էական փոփոխության վտանգավոր նախադեպ և անհրաժեշտ է դարձնում Թուրքիայի տարածքում նման կարգավիճակ ունեցող պատմական վայրերի պահպանման նպատակով միջազգային հանրության և հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկումը»,- մեկնաբանել է Աննա Նաղդալյանը:

1lurer.am

Թուրքիան սադրում է քաղաքակիրթ աշխարհին՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով. Լինա Մենդոնի

Hagia Sophia (Aya Sofya) indoors captured with fish-eye lens. Warm tone given. Unrecognizable people visible.See more Istanbul

Սուրբ Սոֆիայի բյուզանդական տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը «բացահայտ սադրանք է քաղաքակիրթ աշխարհին»: Սա պաշտոնական Աթենքի դիրքորոշումն է Թուրքիայի իշխանությունների որոշմանը՝ գրում է Al Arabiya-ն:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ցուցադրվող ազգայնականությունն իր երկիրը 6 դար հետ է գցում»,- հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին:

Հույն նախարարի պնդմամբ՝ Թուրքիայի դատարանի վճիռը միանգամայն հաստատում է, որ Թուրքիայում գոյություն չունի անկախ արդարադատություն:

Թուրքիայի որոշումը խիստ քննադատել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանություններն ու քրիստոնյա հոգևոր առաջնորդները, որոնք մտավախություն են հայտնել, որ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հետևանքով ամբողջ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ հանդես կգան իսլամի դեմ: 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4