August 12, 2020

ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանին վերաբերող երկրորդ կամավոր զեկույցը

ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց անցկացվող բարձր մակարդակի քաղաքական համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման 2-րդ զեկույցը:

Համաժողովն այս տարի տարի կրում էր «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը» խորագիրը։ Գնահատման զեկույցը տեսահոլովակովի ձևաչափով էր, որում ներկայացված էին Հայաստանում 2018-ից ի վեր կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված քայլերը, Հայաստանի հաջողությունները, մարտահրավերներն ու դրանց հաղթահարման նորարարական լուծումները: Անդրադարձ եղավ նաև համավարակին և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված գործադիրի միջոցառումներին:

Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ,ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդի նախագահ – Հայաստանը պատիվ ունի ներկայացնելու Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը, որը Կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի արդյունք է: Հայաստանը հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը: Կայուն զարգացման նպատակներն ու դրանց թիրախները համընդհանուր արժեք են և դրանց իրագործումից շահում են բոլոր երկրները, ժողովուրդները և ամբողջ մոլորակը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է՝ նախորդ երկու տարում մշակվել է ոլորտային և միջոլորտային ռազմավարությունների նոր փաթեթ: Նա նշել է, որ զուգահեռաբար կառավարությունը մշակում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որը բաղկացած է 16 մեգանպատակներից՝ իրենց թիրախներով, ցուցանիշներով, խնդիրներով և լուծումներով, որոնք ներառում են կայուն զարգացման բոլոր նպատակները:

Փոխարտգործնախարար Արտակ Ապիտոնյանն էլ անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանությանը, հասարակական-քաղաքական կյանքում նրանց ներգրավվածությանը, տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների ներդրմանը, վերականգնվող էներգետիկայի հասանելիությանը: Փոխնախարարը նշել է նաև՝ Հայաստանում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո կառավարության առաջնային նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումն ու դատական համակարգի բարելավումը։

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4