August 12, 2020

Ի՞նչ է նշանակում «լափի համար են հեռացել հայրենիքից»…

ԲՀԿ կուսակցության ակտիվ վետերան Նաիրա Զոհրաբյանը այս անգամ իր հայհոյախառն բառապաշարին ավելացրել է նաեւ Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցների վերաբերյալ վիրավորական, անպարկեշտ արտահայտությունը,«լափի համար են հեռացել հայրենիքից»…

Նման հիվանդագին արտահայտություններին երեւի չարժի անդրադառնալ, սակայն  ոչինչ չասելն էլ ճիշտ չի լինի, մանավանդ, երբ հենց թեկուզ միայն այս վերջին շաբաթներին ի հայտ եկած աղաղակող փաստերը ցույց են տալիս, որ Գագիկ Ծառուկյանի ստեղծած մեծ լափամանիցշատերն են լափ ստացել ու ստանում, իսկ փոխարենը «ղազագրերով» խոստանում ստրկաբար ծառայել  տիրոջը (ոչ հայրենիքին, այլ տիրոջը):

Այդ լափից ամենից շատ օգտվողներից է եղել ու շարունակում է լափել հենց ինքը Նաիրա Զոհրաբյանը: Եթե կարող է թող հերքի:
Հայաստանաբնակ մեր հայրենակիցները այդ մասին շատ լավ գիտեն եւ  ունեն իրենց հստակ պատկերացումը, նրանց միացավ նաեւ սփյուռքը:

Եվրոպայի հայերի համագումար

Մամլո գրասենյակ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4