October 2, 2023

2020-ի տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշն իջեցվել է մինչև -4 տոկոս. ՀՀ ԿԲ

2020-ի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է պահ­պանվել հարաբերականորեն ցածր մակարդակում: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրից (2-րդ եռամսյակ, 2020):  

Կենտրոնա­կան բանկը գնահատում է, որ երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում կգրանցվի տնտեսության պատմականորեն ամենա­խոր անկումներից մեկը, ինչը գնանկումային ճնշումներ կառաջացնի ՀՀ տնտեսության համար։ Միաժամանակ, ըստ ընթացիկ գնահատումների, նշանակալիորեն նվազեցվել է ՀՀ տնտեսու­թյան տարեկան աճի կանխատեսվող տեմպը՝ 2020 թվականի համար նախորդ եռամսյակում կանխատեսած 0․7%-ից իջեցնելով մինչև -4.0%, որը պայմանա­վորված է ինչպես երկրորդ եռամսյա­կում տնտեսական ակտի­վության անկման խորացմամբ, այնպես էլ հետագայում վերականգնման առավել դանդաղ տեմպերի սպասումներով:

Ընդ որում, ԿԲ-ն գնահատում է, որ, պայմանա­վորված պահպանվող մեծ անորոշություններով մասնավոր պա­հան­ջարկի վրա կզգաց­վեն լրացուցիչ բացասական ճնշումներ, ուստի որոշեց արձագանքել առավել մեծ չափով՝ վերաֆինանսա­վորման տոկոսադրույքը իջեցնելով 0.5 տոկոսային կետով: Արդյուն­­քում՝ գնաճը, առաջիկա ամիսներին ցածր մնալով նպա­տակային ցուցանիշից, միջնաժամկետ հատվածում աստիճանա­բար կկա­յունանա դրա շուրջ:

Ըստ ԿԲ ընթացիկ գնահատումների՝ տարվա երկրորդ եռամսյա­կում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա` պայմանա­վորված և՛ առաջարկի, և՛ պահանջարկի գործոնների ազդեցու­թյամբ: Առաջարկի տեսանկյունից անկումը հիմնականում պայմա­նավորված է շինարարության և ծառայությունների ճյուղերում թո­ղարկման ծավալների էական նվազումների արձանագրմամբ։ Պահանջարկի տեսանկյունից նվազումը կարտահայտվի ընդհանուր մասնավոր ծախսումների կրճատմամբ և կարող է կրել առավել երկարաժամկետ բնույթ՝ անորոշությունների առավել երկար պահպանման պարագայում: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում և ամբողջ տարվա ընթացքում կլինի խթանող: Արդյունքում՝ ՀՆԱ ճեղքվածքը 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար գնահատվում է զգալի բացասական, իսկ հաջորդ տարվա ընթացքում, խթանող դրամավարկային և հարկաբյուջե­տային քաղաքականությունների ազդեցությամբ, աստիճանաբար կփակվի, ինչի պարագայում գնաճի վրա գնանկումային ճնշումները ևս աստիճանաբար կչեզոքանան:

Դրամավարկային և հարկաբյու­ջետային քաղաքականությունների վերը նկարագրված հեռանկարի ներքո գնաճը, առաջիկա եռամսյակների ընթացքում ցածր մնալուց հետո, կսկսի աստիճանաբար վերականգնվել: Գնահատվում է, որ հասարակության կարճաժամկետ գնաճային սպասումները ընթացիկ անորոշությունների մեծացման և պահանջարկի վերա­կանգնման տեմպերի թուլացման սպասումների ներքո որոշակիորեն նվազել են։ Այնուհանդերձ ակնկալվում է, որ միջնաժամկետ հատվածում գնաճային սպասումները, գնաճի վերականգնմանը համըն­թաց, կկայունանան, իսկ դրանց վերաբերյալ մեծ անորոշությունը, համավարակային վիճակի կայունացմանը զուգընթաց, աստիճանաբար կչեզոքանա: Հաշվի առնելով արտաքին և ներքին պահան­ջարկի նշանակալի թուլացումը և վերականգնման հավանական դանդաղումը, ինչպես նաև համավարակի ընթացիկ զարգացում­ներով պայմանավորված անորոշությունների բացասական ազդե­ցությունները՝ ԿԲ խորհուրդը որոշեց մեծ քայլով իջեցնել վերա­ֆինանսավոր­ման տոկոսադրույքը։

Միևնույն ժամանակ, սպաս­վող մակրո­տնտեսա­կան զարգացումների ներքո, գնաճի նպա­տակի իրագործման համար դեռևս անհրաժեշտ կլինի միջ­նաժամկետ հատ­վածում ևս պահպանել խթանող դրամավար­կային պայման­ները:

1LURER.AM

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4